Ծանոթանում ենք Երևանի պատմությանը լրացված իրականության միջոցով

ARize

Այս տարի Հոկտեմբերի 26-ին Երևանի 2800 տարեկանի կապակցությամբ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցը կրկին կազմակերպել էր արդեն ավանդույթ դարձած մի հետաքրքիր միջոցառում, որին հավատարիմ է մնում ամեն տարի:

Միջոցառումն իրենից ներկայացնում է հետաքրքիր հանդիպումներ հայտնի և սիրված Երևանցիների և դպրոցի աշակերտների միջև: Միջոցառմանը ներկա էին ոչ միայն հայտնի արտիստներ, այլև տարբեր բնագավառների ներկայացուցիչներ, որոնցից անմասն չմնաց նաև «լրացված իրականություն տեխնոլոգիան» ներկայացնող ARize կազմակերպությունը:

ayb school

Հանդիպման ընթացքում բոլոր դասարաններում զրույցի և քննարկման հիմնական թեման, իհարկե, Երևանն էր և նրա անցած ուղղին: Յուրաքանչյուր դասարանում այդ մեկ դասաժամը անցակցվեց տարբեր կերպ:

Arize կազմակերպությունը նախապես պատրաստել էր շատ հետաքրքիր և ինտերակտիվ խաղ 3-րդ դասարանի սաների համար, որը իրենից ներկայացնում էր ուսուցողական ծրագիր ՝ թե հին ու նոր Երևանի բացահայտման և թե լրացված իրականության տեխնոլոգիային ծանոթանալու տեսանկյունից: Որպեսզի աշակերտներին ակտիվ ձևով ներգրավեինք քննարկումների մեջ, մենք նախապես ընտրել էինք Երևանի ամենահայտնի տարածքերի և շինությունների նկարները 20-րդ դարից և մերօրյա ժամանակներից, որոնք ենթարկվել են փոփոխության այս տարիների ընթացքում, իսկ ոմանք նույնիսկ անճանաչելի են դարձել:

ayb school

Երեխաները նախ և առաջ պետք է ուշադիր նայեին նախորդ դարից վերցված նկարը և փորձեին գուշակել, թե ո՞ր տարածքը կամ շինությունն է պատկերված նկարում: Չգուշակելու դեպքում ARize հավելվածի օգնությամբ երեխաները սկանավորում և տեսնում էին իրենց հեռախոսների էկրաններին այդ նույն տարածքի կամ շինության այժմյան տեսքը:

Աշակերտները շատ տպավորված էին թե ARize-ի տեխնոլոգիական լուծումներով և թե դրա շնորհիվ Երևանում տեղի ունեցած փոփոխությունները տեսնելու հնարավորությամբ: Միջոցառման ընթացքում մեծ բավականություն ստացան ոչ միայն աշակերտները, այլ նաև մենք, տեսնելով նրանց կողմից մեծ ոգևորություն և հետաքրքրություն:

ayb school